«Մարսելի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպման ժամանակ պատասխանել է ՊՍԺ-ի երկրպագուների հայհոյանքներին (1-3):
Փարիզյան թիմի երկրպագուները վիրավորական պաստառներ են ցուցադրել՝ ուղղված Ռաբյոին և նրա մորը: Նրանք նաև սուլել են ֆուտբոլիստի ցանկացած գործողություն խաղի ընթացքում։
«Ձեր մորը և մահացած հորը վիրավորելը… Դուք պետք է վճարեք ամեն ինչի համար: Դու սա քեզ հետ դրախտ չես տանի, վստահիր ինձ։ Նասե՛ր, դու կարող ես ունենալ աշխարհի բոլոր փողերը և ավելին, բայց դաս չես կարող գնել»,- գրել է Ռաբյոն սոցցանցերից մեկի իր անձնական էջում։
Ավելի վաղ «Մարսելը» դատապարտել էր ֆրանսիացի կիսապաշտպանի հասցեին ուղղված վիրավորանքները։
Հիշեցնենք, որ Ռաբյոն ՊՍԺ-ում հանդես է եկել 2013-ից 2019 թվականներին։ 2024 թվականին նա պայմանագիր է կնքել «Մարսելի» հետ։