Տիագու Մոտա․ «Հեշտ լուծում կլիներ, իսկ ես հեշտ ուղիներ չեմ փնտրում»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագու Մոտան խոսել է իր հնարավոր հրաժարականի մասին։

«Հրաժարական ներկայացնե՞լ։ Դա շատ հեշտ լուծում կլիներ, իսկ ես հեշտ ուղիներ չեմ փնտրում։ Այսօր Ֆլորենցիայում, ինչպես և «Ատալանտայի» դեմ խաղում, մենք լավ սկսեցինք առաջին խաղակեսը, բայց առաջին իսկ դժվարության դեպքում չգիտեինք՝ ինչպես արձագանքել։ Այս պահին մենք թույլ ենք թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում։

Մեզ հաղթանակներ են պետք, որպեսզի հայտնվենք լավագույն քառյակում՝ սա է մեր գլխավոր նպատակը։ Մենք վերջին երկու խաղում բաց թողեցինք 7 գոլ բազմաթիվ սեփական սխալների պատճառով, և մեզ պետք է ավելի ամուր թիմ դառնալ», – ասել է Տիագու Մոտան։