«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակը (3-0):
«Հիանալի երեկո էր: Էներգիայի պակաս կար, բայց ֆուտբոլիստները ամեն ինչ արեցին: Մենք վերահսկում էինք խաղը և կարծում եմ, որ արժանի էինք հաղթանակի։
Թիմը կարող էր ավելի լավ տիրել գնդակին, բայց ես հասկանում եմ, որ երկու ինտենսիվ շաբաթից հետո կարող են դժվարություններ լինել։
Ֆուտբոլիստները իրենց սահմաններում են, և նրանք պետք է վերականգնվեն և ուժ հավաքեն միջազգային ընդմիջման ժամանակ»,- Ամորիմի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 37 միավորով 13-րդ է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում: