«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է, թե ինչպես է իր գոլը ոգեշնչել իր թիմին վերադառնալ «Ատլետիկոյի» դեմ խաղում (4-2)։
«Ես գոլ խփեցի «Ատլետիկոյի» երկրորդ գոլից ընդամենը մեկ կամ երկու րոպե անց, դա ամբողջովին փոխեց խաղը։ Դժվար ժամանակ անցկացրինք, բայց մեկ գոլ խփելուց հետո միմյանց ասացինք։ «Մենք հնարավորություն ունենք, պետք է երկրորդը խփենք ու հաղթենք»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում AS-ը։