Մադրիդի «Ռեալը» Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխարեն կարող է մեկ այլ բարձրակարգ պաշտպան ձեռք բերել

Մամուլը վաղուց էր կապում պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին Մադրիդի «Ռեալի» հետ: 26-ամյա ֆուտբոլիստը հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով կարող է տեղափոխվել մադրիդյան ակումբ։

Միաժամանակ, ինչպես հաղորդում է TodoFichajes-ը, մադրիդցիներին անհանգստացնում է այն վնասվածքը, որը վերջերս ստացել է Տրենտը։ «Ռեալը» վերջին տարիներին հաճախ է տուժել պաշտպանությունում կադրային խնդիրներից, ուստի մադրիդյան թիմը կգնահատի բոլոր ռիսկերը։

Նույն աղբյուրը նշում է, որ Մադրիդի «Ռեալը» կարող է պաշտպանության աջ եզրում ձեռք բերել մեկ այլ խաղացողի՝ 24-ամյա Ժերեմի Ֆրիմպոնգին։ Նրան «Բայերից» հնարավոր կլիներ գնել 40 միլիոն եվրոյով, ինչը շահավետ գործարք կլիներ։