«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հոուն դարձել է առաջին անգլիացի մարզիչը, ով Պրեմիեր Լիգայի թիմի հետ նվաճել է մեծ տիտղոս՝ Հարի Ռեդնապը 2008 թվականին «Պորտսմութի» հետ Անգլիայի գավաթը նվաճելուց հետո։ Այս մասին հայտնում է Squawka-ը։
Նշվում է նաև, որ Հոուն հաղթել է Լիգայի գավաթի իր 16 խաղերից 13-ում «Նյուքասլի» հետ (81%), ինչը լավագույն հաղթանակի ցուցանիշն է ցանկացած մարզչի համար, ով ղեկավարել է թիմը մրցույթում մեկից ավելի խաղերում։
Մարտի 16-ին կայացավ Լիգայի գավաթի եզրափակիչ՝ «Լիվերպուլ» – «Նյուքասլ» հանդիպումը։ «Կաչաղակները» հաղթեցին 2-1 հաշվով։
Նշենք, «Նյուքասլը» 70 տարվա ընդմիջումից հետո կարողացավ հռչակվել Անգլիայի գավաթակիր։