«Միլանը» և «Ինտերը» հետաքրքրված են «Ռեալի» ֆուտբոլիստով

Իտալական «Միլանը» և «Ինտերը» հետաքրքրված են Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերի ծառայություններով։

20-ամյա ֆուտբոլիստը հազվադեպ է հայտնվում մադրիդյան թիմի մեկնարկային կազմում, ինչն էլ խոսակցությունների տեղիք է տվել գալիք տրանսֆերային պատուհանում նրա հնարավոր հեռանալու մասին։

Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրին, Ա Սերիայի երկու գրանդներ՝ «Միլանը» և «Ինտերը» ցանկանում են վարձակալել ֆուտբոլիստին։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեք գնահատում է 45 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։