Միկել Արտետա․ «Մենք արտակարգ իրավիճակում ենք»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «Չելսիի» հետ դերբիում թիմի իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոյի ելույթի մասին՝ կենտրոնական հարձակվողի դիրքում։

«Զինագործները» հաղթեցին 1-0 հաշվով, միակ գոլը խփեց Միկել Մերինոն։

«Մենք արտակարգ իրավիճակում ենք։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Մերինոն մոտենում խնդրին։ Նա արագ սովորում է խաղալ նոր դիրքում՝ նախկինում երբեք հարձակվող չլինելով։ Նրա գոլի շնորհիվ թիմը հաղթեց խոշոր խաղում»,- մասնագետի խոսքերն է փոխանցում «զինագործների» մամուլի ծառայությունը։

Այս մրցաշրջանում 28-ամյա իսպանացին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։