Մարտին Էդեգորը տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Արսենալը» ընդունեց «Չելսիին» և հաղթեց՝ 1-0 հաշվով։

Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացել է «զինագործների» կիսապաշտպան Միկել Մերինոն, ով ստիպված է եղել խաղալ հարձակվողի դիրքում, իսկ նրան գոլային փոխանցում է կատարել Մարտին Էդեգորը։

Ըստ Squawka-ի՝ այս գոլային փոխանցումը Էդեգորի համար հինգերորդն էր Պրեմիեր Լիգայի «Չելսիի» դեմ խաղերում։ Այժմ նորվեգացին այս ցուցանիշով ակումբի առաջատարն է։