«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է աստղային տրանսֆեր իրականացնել

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի հարձակման գիծը։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։

«Կարմիր սատանաների» թիրախում են Իսպանիայի առաջնության երկու խաղացողներ: «Մանչեսթեր Յունայթեդը» ընտրություն է կատարում «Բարսելոնայի» եզրային Ռաֆինյայի և Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկո Ուիլյամսի միջև:

Առաջինի շուկայական արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո, իսկ երկրորդի 70 միլիոնը վատ է հանդես գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ 29 տուրից հետո Ռուբեն Ամորիմի թիմը զբաղեցնում է աղյուսակի 13-րդ հորիզոնականը։