«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Յուվենտուսի» պաշտպանի ծառայություններով

«Մանչեսթեր Սիթին» ծրագրում է թարմացնել թիմի կազմն ամառվա համար:

«Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ձգտում է ուժեղացնել իր պաշտպանությունը, և այդ պատճառով ակումբը շարունակում է հետաքրքրվել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Անդրեա Կամբիասոյով: Այս մասին հայտնում է TodoFichajes-ը։

«Մանչեսթեր Սիթին» Կամբիասոյի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել ձմեռային պատուհանի ժամանակ, սակայն կողմերը չեն կարողացել պայմանավորվել գնի շուրջ։ Հաջորդ ամառ 25-ամյա ֆուտբոլիստի համար թուրինյան ակումբը կպահանջի 80 միլիոն եվրո։

2024/2025 մրցաշրջանում Անդրեա Կամբիասոն անցկացրել է 35 պաշտոնական հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։