«Լիվերպուլը» պատրաստ է վաճառել թիմի պաշտպանին

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն կարող է լքել թիմը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ինչպես հայտնում է Defensa Central-ը, «Լիվերպուլը» պատրաստ է վաճառել ֆրանսիացուն, եթե նրա համար առաջարկեն առնվազն 50 միլիոն ֆունտ (գրեթե 60 միլիոն եվրո): Ֆուտբոլիստի հիմնական հավակնորդներն են Մադրիդի «Ռեալը» և ՊՍԺ-ն։

Նշենք, որ 25-ամյա խաղացողը դեռ պետք է երկարաձգի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, որն ավարտվում է հաջորդ տարվա կեսերին։

Այս մրցաշրջանում պաշտպանը թիմի կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։