«Լիվերպուլի» ավագ և պաշտպան Վիրջիլ վան Դեյկը հայտնել է, թե երբ հստակություն կտրվի մերսիսայդցիների կազմում իր ապագայի վերաբերյալ:
«Մինչև մրցաշրջանի ավարտը հաստատ նորություններ կլինեն։ Այժմ ես լիովին նվիրված եմ թիմին, լիովին կենտրոնացած եմ մեր առջև դրված խնդիրների վրա և սիրում եմ ակումբը։ Դա է գլխավորը, և դա արտացոլում է իմ ով լինելը»,- վան Դեյկի խոսքերը մեջբերում է Goal-ը։
33-ամյա հոլանդացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Վան Դեյկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականից։