Լա Լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթեց «Ատլետիկոյին» (4-2):
Կատալոնացիների կազմում գոլի հեղինակ է դարձել Ռոբերտ Լևանդովսկին։ Այժմ լեհը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 40 խաղում 35 գոլ ունի:
Ինչպես հայտնում է Opta-ն, Լևանդովսկին դարձավ առաջին ֆուտբոլիստը վերջին չորս մրցաշրջաններում, ով 35 և ավելի գոլ է խփել «Բարսելոնայի» կազմում։
Վերջինը, ով դա արեց Լիոնալ Մեսսին 2020/21 մրցաշրջանում, երբ արգենտինացին ակումբի կազմում անցկացրած 47 խաղում 38 գոլ խփեց։