Լոնդոնի «Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը նշել է ժամանակակից ֆուտբոլի իր չորս սիրելի ֆուտբոլիստների անունները։
«Նրանք են Վինիսիուս Ժունիորը, Կիլիան Մբապպեն, Քոուլ Պալմերը և Մոհամեդ Սալահը»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Give me Sport-ը։
Հիշեցնենք, որ 2018 թվականին Արսեն Վենգերը հեռացավ «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնից։