«Բարսելոնայի» իսպանացի վինգեր Լամին Յամալը գրավում է Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբների ուշադրությունը: Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը պատրաստ է բազմամիլիոնանոց պայմանագրեր դիտարկել։ Ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեսը զգուշացրել է «Բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտային Մերձավոր Արևելքից իր ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին:
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստն մտադիր է մնալ Կատալոնիայում, իսկ 18 տարեկան դառնալուց հետո նրանք նախատեսում են երկարաձգել պայմանագիրը։
Հիշեցնենք, որ Յամալի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը:
Այս մրցաշրջանում իսպանացին ակումբի կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։