Լամին Յամալը մեկնաբանել է իր գոլը «Ատլետիկոյի» դեմ խաղում

«Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Լա Լիգայի 28-րդ տուրի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղում (4-2):

«Ես գիտեի, որ իմ Լա Լիգայի գոլազուրկ հանդիպումների շարքը կավարտվի մեծ խաղով: Բայց ինձ համար միևնույն է՝ գոլ խփեցի, թե ոչ, եթե թիմը հաղթում է»,- Յամալի խոսքերը մեջբերում է DAZN-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 60 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի Մադրիդի «Ռեալը», որը երկրորդն է: «Ատլետիկոն» 56 միավորով երրորդն է:

«Բարսելոնան» մեկ խաղ պակաս է անցկացրել: