Լամին Յամալը դարձավ «Բարսելոնայի» առաջին ֆուտբոլիստը Լիոնել Մեսսիից հետո այս ցուցանիշով

«Բարսելոնան» Լա Լիգայի 28-րդ տուրի արտագնա խաղում հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին» (4-2):

Կատալոնական ակումբի երրորդ գոլը հեղինակեց 17-ամյա վինգեր Լամին Յամալը:

Ինչպես հայտնում է Opta-ն, Յամալը դարձավ «Բարսելոնայի» առաջին ֆուտբոլիստը, ով Լա Լիգայի մեկ մրցաշրջանում կարողացել է 3 կամ ավելի գոլ խփել տուգանային հրապարակից դուրս, առաջինը Լիոնել Մեսսիից հետո, ով դա արել էր 2020/21 մրցաշրջանում (8 գոլ):