LA LIGA. «Բարսելոնան» գերկամային հաղթանակ տարավ «Ատլետիկոյի» նկատմամբ 🎥

Լա Լիգայի 28-րդ տուրի «Ատլետիկո» – «Բարսելոնա» հանդիպումն ավարտվեց 2-4 հաշվով։

45-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց արգենտինացի ֆուտբոլիստ Խուլիան Ալվարեսը՝ առաջ մեղլով տանտերերին, իսկ 70-րդ րոպեին Ալեքսանդ Սյորլոթը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

72-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 78-րդ րոպեին Ֆերրան Տորրեսը հավասարեցրեց խաղի հաշիվը։ Լամին Յամալը 92-րդ րոպեին առաջ մղեց կատալոնացիներին, իսկ 98-րդ րոպեին Ֆերրան Տորրեսը նաև դուբլ ձևակերպեց։