«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը արձագանքել է Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում մերսիսայդցիների՝ «Նյուքասլից» կրած պարտությանը (1-2):
««Նյուքասլը» ոչ միայն հաղթեց «Լիվերպուլին», այլ ջախջախեց նրանց: Պետք է լիներ 3-0 կամ 4-0:
Ինձ համար դժվար է չափազանց քննադատաբար վերաբերվել՝ հաշվի առնելով այն, ինչ թվում էր, թե պետք է հասնեին այս մրցաշրջանում, բայց քչերն էին սպասում:
«Լիվերպուլը» թույլ էր ՊՍԺ-ի դեմ խաղում, իսկ «Նյուքասլը» Պրեմիեր Լիգայի լավ թիմ է: «Լիվերպուլը» ուժասպառ է եղել, բայց, բարեբախտաբար, նրանք բավականին մեծ առավելություն ունեն առաջնությունում»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։