Իբրահիմա Կոնատեն կարող է փոխել ակումբային գրանցումը

«Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն կարող է լքել թիմը։

Ինչպես հայտնում է Defensa Central-ը, «Լիվերպուլը» պատրաստ է վաճառել ֆրանսիացուն, եթե նրա համար առաջարկեն առնվազն 60 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի հիմնական հավակնորդներն են Մադրիդի «Ռեալը» և ՊՍԺ-ն։

Այս մրցաշրջանում կենտրոնական պաշտպանը անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։