Հանս-Դիտեր Ֆլիկը կրկնել է Չավիի ցուցանիշը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կրկնել է կատալոնացիների լավագույն անպարտելի շարքը նախկին մարզիչ Չավիի օրոք: Այս մասին հայտնում է Barca Universal-ը։

Նշենք, որ «Բարսելոնան» Լա Լիգայի 28-րդ տուրում հաղթելով «Ատլետիկոյին» (4-2), հասավ առանց պարտության 18 հանդիպումների շարք։ Նախկին մարզիչ Չավիի համար նման շարանը ամենաերկարն էր իր պաշտոնավարման ընթացքում՝ 2021-ից 2024 թվականներին։

Բոլոր մրցաշարերում անցկացրած 18 հանդիպումներում կատալոնացիները 15 անգամ հաղթել են և երեք անգամ ոչ-ոքի են խաղացել:

Գերմանացի մասնագետի թիմը վերջին պարտությունը կրել է 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Իսպանիայի առաջնությունում՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում (1-2):

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 60 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, սակայն կատալոնական ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել: Մադրիդի «Ռեալը» կրկին 60 միավորով երկրորդն է, իսկ «Ատլետիկոն» 56 միավորով երրորդն է: