Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է «Ատլետիկոյի» դեմ հանդիպումը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Լա Լիգայի 28-րդ տուրի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը (4-2):

Նշենք, որ մինչև 72-րդ րոպեն կատալոնացիները պարտվում էին 0:2 հաշվով։

«Կարծում եմ, որ մենք լավ խաղացինք առաջին խաղակեսում: Երկու գոլ բաց թողնելով՝ մենք հիանալի վերաբերմունք ցուցաբերեցինք։ Կռվեցինք ու անհավանական պահեր ստեղծեցինք։ Ես շատ ուրախ եմ թիմի, ակումբի և երկրպագուների համար։

Ֆերանը հիանալի է: Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներն իրենց լավ են դրսևորում: Նա շատ լավ է մարզվում և հիանալի մարզավիճակում է:

Միշտ տալիս է ամեն ինչ, ինչպես մյուս խաղացողները, որոնք դուրս են գալիս պահեստայինների նստարանից: Սա այն է, ինչ մեզ պետք է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 60 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, սակայն կատալոնական ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել: Մադրիդի «Ռեալը» կրկին 60 միավորով երկրորդն է, իսկ «Ատլետիկոն» 56 միավորով երրորդն է: