Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն բացատրել է, թե ինչու իր թիմը չկարողացավ հաղթել Լա Լիգայի 28-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում։ Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 4։2 հաշվով՝ հօգուտ կատալոնական ակումբի։
«Ամեն ինչ հիանալի էր ընթանում, բայց ես ուշացա փոխարինել Խիմենեսին։ Ես պետք է նրան բաց թողնեի անմիջապես երկրորդ գոլից հետո։ Ֆուտբոլը չի ներում սխալները, և ես փորձում եմ ինքնաքննադատ լինել։ Միգուցե Խիմենեսի հետ «Բարսան» վեց գոլ խփեր, բայց այդ պահին մեզ իսկապես անհրաժեշտ էր այդ փոխարինումը, և ես չկարողացա ժամանակին կատարել այն։ Երբ նա դուրս եկավ խաղադաշտ, ցուցատախտակն արդեն ցույց էր տալիս 2։2-ը»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Diario.AS-ը։
28 խաղից հետո Մադրիդի «Ատլետիկոն» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Բարսելոնան» 27 խաղից հետո առաջին տեղում է։