Դիեգո Սիմեոնե. ««Բարսելոնան» ուժեղ թիմ է, ես շնորհավորում եմ նրանց»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Լա Լիգայի 28-րդ տուրի խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունը (2-4):

Նշենք, որ մադրիդյան թիմը մինչև 72-րդ րոպեն առջևում էր 2:0 հաշվով։

«Շնորհավորում եմ հակառակորդին։ Նրանց բախտը բերեց, որը մենք էլ կարող էինք օգտագործել։ Մենք չօգտվեցինք հակագրոհից, թեպետ պետք է օգտվեինք։ «Բարսելոնան» ուժեղ թիմ է, ես շնորհավորում եմ նրանց։ Պետք է շարունակենք աշխատել:

Չեմ կարծում, որ հաշիվը կարող էր մնալ 2-0: Մրցակիցը օգտվեց պահից և կրճատեց տարբերությունը, իսկ այնպիսի ուժեղ և լավ թիմի համար, ինչպիսին «Բարսելոնան» է, սա լրացուցիչ խթան է, վստահության չափաբաժին։

Թիմը պայքարում է վերջին հանդիպումներում։ Մեզ հաղթանակներ են պետք: Մենք լավ հնարավորություն ունենք կրկին դուրս գալու Իսպանիայի գավաթի եզրափակիչ։ Դժվար է լինելու։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ։

Լա Լիգայի ավարտին մնացել է 10 տուր, իսկ «Ռեալը» ու «Բարսելոնան» դեռ պետք է հանդիպեն։ Կփորձենք ամեն ինչ անել մեր նպատակին հասնելու համար»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 60 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, սակայն կատալոնական ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել: Մադրիդի «Ռեալը» կրկին 60 միավորով երկրորդն է, իսկ «Ատլետիկոն» 56 միավորով երրորդն է: