«Չելսին» որոշում է կայացրել Ջեյդոն Սանչոյի վերաբերյալ

Սպասվում է, որ Լոնդոնի «Չելսին» կգնի «Մանչեսթեր Յունայթեդից» վինգեր Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը։

2024 թվականի օգոստոսից ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Չելսիի» կազմում։ Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքով՝ «Չելսին» մտադիր չէ հրաժարվել 24-ամյա անգլիացու ծառայություններից։

Աղբյուրի համաձայն՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը կակտիվացնի Սանչոյի հրաժարագինը մոտ 30 միլիոն եվրոյի չափով։

Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը «Չելսիի» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։