Բրունո Ֆերնանդեշ. ««Մանչեսթեր Յունայթեդը» առաջադիմում է»

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը «Լեսթերի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով։

«Կարևոր հաղթանակ, ես շատ ուրախ եմ։ Մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու։ Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ էինք վերահսկում խաղը։ Կարծում եմ՝ դուք կարող եք որոշակի առաջընթաց տեսնել, բայց մեր զարգացումը դրանով չպետք է կանգ առնի։ Առջևում առանցքային հանդիպումներ են», – ասել է Ֆերնանդեշը Sky Sports-ին։

Պորտուգալացի կիսապաշտպանը մասնակցել է «կարմիր սատանաների» բոլոր գոլերին՝ «Լեսթերի» դեմ խաղում՝ երկու գոլային փոխանցում կատարելով թիմակիցներին և մեկ անգամ դառնալով գոլի հեղինակ։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում է։