«Բավարիան» տրանսֆերային թիրախ ունի

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյմի Գիտենսով: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:

20-ամյա անգլիացի վինգերի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։ Նա «Բավարիայի» հարձակողական եզրի թեկնածուներից է։

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի 26 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նշենք, որ մյունխենյան թիմը հետաքրքրված է նաև Նիկո Ուիլյամսով (Ատլետիկ) և Ֆլորիան Վիրցով (Բայեր):