«Բարսելոնան» պատրաստվում է աստղային տրանսֆեր իրականացնել

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է տեղափոխվել Լա Լիգա։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը պորտուգալացու տրանսֆերի շուրջ բանակցություններ է վարել կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչը համոզել է «Բլաուգրանայի» նախագահին հաջորդ ամառ պայմանագիր կնքել Լեաուի հետ։

Կողմերը ներկայումս աշխատում են գործարքի պայմանների վրա։

Այս մրցաշրջանում Լեաուն մասնակցել է միլանյան թիմի 39 հանդիպման, դառնալով՝ 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։