Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մոտ է MLS-ի «Լոս Անջելես Գելեքսիի» հետ պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
33-ամյա ֆուտբոլիստը ընտանեկան խնդիրների պատճառներով դիտարկում է ամերիկյան ակումբ տեղափոխվելու տարբերակը։ Հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ որոշումը կկայացվի «Ատլետիկոյի» ղեկավարության և Գրիզմանի հանդիպմանը մինչև մարտի վերջը։
Հարձակվողը մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2023 թվականի հուլիսի 1-ից, իսկ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսի 30-ին։
Այս մրցաշրջանում Գրիզմանը բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում դարձել է 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։