Ֆրանսիացի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանը կրկնել է Լա Լիգայում հանդես եկող արտասահմանցի ֆուտբոլիստների ռեկորդը` ըստ անցկացրած հանդիպումների քանակի։
«Բարսելոնայի» դեմ 28-րդ տուրի հանդիպումը (2-4) 520-րդն էր Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվողի համար Իսպանիայի առաջնությունում։
Գրիզմանը Լա լիգայի խաղերում հավասարվեց Լիոնել Մեսսիին։ Ոչ մի արտասահմանցի խաղացող ավելի շատ խաղ չի անցկացրել մրցաշարի պատմության մեջ: