Հայտնի է Քոուլ Պալմերի վնասվածքի լրջությունը

«Արսենալից» կրած 1:0 հաշվով պարտությունից հետո «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան նոր մեկնաբանություն է տվել հարձակվողական ոճի կիսապաշտպան Քոուլ Պալմերի առողջական վիճակի մասին:

Ինչպես հայտնի է, «ազնվականների» առաջատարը խաղը բաց թողեց նախօրեին ստացած թեթեւ վնասվածքի պատճառով։ Մարեսկան ասում է, որ Պալմերը չի միանա Անգլիայի հավաքականին մարտին:

«Զգացողություն կա, որ Պալմերը կկարողանա վերադառնալ միջազգային ընդմիջումից հետո: Արդյո՞ք նա բաց կթողնի Անգլիայի խաղերը: Իհարկե, քանի որ նա վնասվածք է ստացել և այսօր չի խաղացել»,- ասել է Մարեսկան BBC Match of the Day-ին տված հարցազրույցում։