«Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ատլետիկոյի» 25-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսի նկատմամբ։ Այս մասին հայտնում է «Լիվերպուլի» հեռուստաընկերությունը։
Աղբյուրի համաձայն՝ «Ատլետիկոն» արգենտինացի ֆուտբոլիստով հետաքրքրված ակումբներից ավելի քան 100 միլիոն ֆունտ է պահանջում։
Նշվում է, որ մերսիսայդցիները Ալվարեսի տրանսֆերային գործարքում կարող են ներառել հարձակվող Դարվին Նունյեսին։
Այս մրցաշրջանում Ալվարեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։