«Սպորտինգի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Չելսիում»

Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Դարիու Էսուգուն, ով վարձավճարով հանդես է գալիս «Լաս Պալմասում», կարիերան կշարունակի «Չելսիում»։

Լոնդոնյան ակումբը համաձայնության է եկել «Սպորտինգի» հետ 20-ամյա խաղացողի տրանսֆերի շուրջ 18,5 միլիոն ֆունտ ստեռլինգով (գրեթե 22 միլիոն եվրո), հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։

Պորտուգալացին «Ազնվականների» հետ կկնքի յոթ տարվա պայմանագիր՝ այն եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Նշվում է նաև, որ գործարքը չի ներառի հավելավճարներ կամ ապագա վերավաճառքի տոկոսներ:

«Չելսին» հետևում է Դարիու Էսուգուին վերջին մեկուկես տարվա ընթացքում: Այս մրցաշրջանում հենակետային կիսապաշտպանը «Լաս Պալմասի» կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: