2024/2025 մրցաշրջանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» պաշտպանական գծում կադրային խնդիրների է բախվել։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մադրիդցիները ծրագրում են ուժեղացնել կազմն ամռանը։
Ինչպես տեղեկացնում է TEAMtalk-ը, Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակը «Թոթենհեմի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոն է։ Transfermarkt-ը արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։
Ակումբը նախատեսում է պայմանագիր կնքել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ: Եթե գործարքը չկայանա, ապա մադրիդյան ակումբը կդիտարկի «Թոթենհեմի» ևս մեկ ֆուտբոլիստի՝ Պեդրո Պորրոյի տրանսֆերը ձևակերպելու տարբերակը: