Մադրիդի «Ռեալը» դժգոհ է, որ «Վիլյառեալի» հետ արտագնա հանդիպումը նշանակված է շաբաթ երեկոյան։
Խաղից հետո Մադրիդի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին նույնիսկ հայտարարեց, որ «Լոս Բլանկոները» հետագայում կբոյկոտեն Լա Լիգայի խաղերը, եթե չհետևեն 72-ժամյա հանգստի ժամկետին։
Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստաընկերության եթերում տեղեկություն է տարածվել, որ «Ռեալը» լրջորեն հրաժարվելու է նման խաղերից։ Ակումբը նույնիսկ պատրաստ է դիմել ՖԻՖԱ-ին պաշտպանության համար։
«Մենք այլեւս չենք խաղա, քանի դեռ 72-ժամյա հանգստի ժամկետը չպահպանվի։ Մենք թույլ չենք տա չարաշահումներ Լա Լիգայից և Տեբասից»,- ասվել է եթերում։
2023 թվականի մարտին ՖԻՖԱ-ն հրապարակեց ուղեցույցներ, որոնք պահանջում էին թիմերին հանգստանալ խաղերի միջև առնվազն 72 ժամ։