Մադրիդի «Ռեալը» և «Չելսին» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Մադրիդի «Ռեալը» իր կիսապաշտպանությունը ուժեղացնելու համար տարբերակ է գտել Լոնդոնի «Չելսիում»:

Ինչպես տեղեկացնում է Teamtalk-ը, «արքայական» ակումբը հետաքրքրված է արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսով։ Աղբյուրի համաձայն՝ «Լոս Բլանկոները» պատրաստ են Էնցոյի համար հրաժարվել իրենց կիսապաշտպան, ֆրանսիացի Օրելիեն Չուամենից:

Ակումբների միջև ֆուտբոլիստների փոխանակումը միանգամայն հնարավոր է։ Ընթացիկ մրցաշրջանում Ֆերնանդեշը լոնդոնյան թիմի կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Չուամենին իր հերթին մասնակցել է մադրիդյան գրանդի 39 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում։