«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին պատմել է, թե հատկապես ում ելույթներն է տպավորիչ համարում: Իսպանացին առանձնացրել է «Բլաուգրանայի» երկու լեգենդների եւ մեկ ներկայիս թիմակցի։
«Ես հիանում եմ Ֆրենկի դե Յոնգով։ Ինձ շատ է դուր գալիս նրա խաղաոճը: Կառանձնացնեի նաև Ինյեստային, որին միշտ հետևել եմ։ Իսկ Մեսսին, բայց այն, ինչ նա անում է, չի կարող կրկնվել»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:
Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Անդրես Ինյեստան կատալոնական ակումբը լքել է 2018 թվականին, իսկ Լիոնել Մեսսին՝ 2021 թվականին։