«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում»:
Դիեգո Սիմեոնեն նրան տեսնում է որպես իդեալական ֆուտբոլիստ, որը կարող է հզորացնել ակումբը։
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, մադրիդյան ակումբը պատրաստ է ամռանը ակտիվացնել արգենտինացու պայմանագրով նախատեսված տրանսֆերի փոխհատուցման կետը, որը կազմում է 12 մլն եվրո։
«Ատլետիկոն» դիտարկում է Դիբալային որպես Անտուան Գրիզմանի փոխարինող, ով ամռանը, հնարավոր է, հեռանա թիմից։ Ակումբի դիտակետում է նաև Դարվին Նունյեսը։