Օմար Մարմուշը գնահատել է «Մանչեսթեր Սիթիի»՝ Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Օմար Մարմուշը կիսվել է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարի վերաբերյալ իր մտքերով։

Շաբաթ օրը «Քաղաքայինները» կրկին միավորներ կորցրին՝ սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալով «Բրայթոնի» հետ (2:2): Պեպ Գվարդիոլայի թիմը 48 միավորով հինգերորդն է՝ մեկ միավորով հետ մնալով «Չելսիից»:

«Դժվար մարտահրավեր է, բայց մենք կանենք հնարավորը և կաշխատենք առավելագույն ջանասիրությամբ։ Հուսով եմ, որ մենք կարող ենք հասնել դրան: Մենք պետք է ավելի հաճախ ցույց տանք մեր ուժերը, ավելի վստահ գործենք գնդակով և ավելի լավ տիրենք խաղին»,- Մարմուշի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։