Վինգեր Բուկայո Սական վնասվածքի պատճառով բաց է թողել գրեթե երեք ամիս, վերջին անգամ նա խաղադաշտ դուրս եկավ դեկտեմբերի 21-ին։
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ Սական պետք է խաղադաշտ վերադառնա մարտ ամսվա միջազգային ընդմիջումից հետո:
«Սական կվերադառնա՞ միջազգային ընդմիջումից հետո։ Այո, հնարավոր է, նա լավ է ապաքինվում»,- ասել է Արտետան Sky Sports-ին։
Հիշեցնենք, որ կիրակի օրը «Արսենալը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է «Չելսիին»: