«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Զուբիմենդին կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:
Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի խոսքով՝ անգլիական ակումբի բանակցությունները խաղացողի ներկայացուցիչների հետ առաջադեմ փուլում են։ «Արսենալը» գրեթե վստահ է, որ այս ամառ կկարողանա ավարտին հասցնել գործարքը:
Տրանսֆերային արժեքը կկազմի մոտ 60 միլիոն եվրո, դա «Ռեալ Սոսյեդադի» հետ Մարտին Զուբիմենդիի պայմանագրի գնման դրույթն է: Փետրվարին հենակետային կիսապաշտպանը դարձավ 26 տարեկան։ Հիշեցնենք, որ նախորդ ամառ Զուբիմենդին հրաժարվել էր տեղափոխվել «Լիվերպուլ»։