Լուկաս Վասկեսը դժգոհ է Լա Լիգայի որոշումներից

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսն աջակցել է իր ակումբին Լա լիգայի հետ «վեճում»։

Ինչպես հայտնի է, «սերուցքայինները» փորձել են հետաձգել «Վիլյառեալի» հետ խաղը, սակայն մերժում են ստացել։ Հանդիպումը կայացել է շաբաթ օրը, ինչպես ի սկզբանե նախատեսված էր։

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները 72 ժամից էլ քիչ ժամանակ ունեին վերականգնվելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո, որն ավարտվեց 11 մետրանոց հարվածաշարի հաղթանակով:

«Վիլյառեալի հետ մեր խաղը կարող էր տեղափոխվել կիրակի: Շաբաթ օրը հոգնած դուրս գալը ոչ ոքի ձեռնտու չէր»,- հարցազրույցներից մեկում ասել է Վասկեսը։

Չնայած բոլոր դժվարություններին, Կառլո Անչելոտտիի թիմը արտագնա հաղթանակի հասավ «դեղին սուզանավի» նկատմամբ՝ 2:1։