Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Վիլյառեալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է Արքայական ակումբի խաղացանկի մասին։
«Շատ դժվար է։ «Ատլետիկոյի» դեմ մեր հանդիպումը բոլորը տեսել են։ Թիմերը խաղադաշտում անցկացրեցին 120 րոպե ու շատ հույզեր ապրեցին։ Նման հանդիպումից երկու օր հետո դժվար է խաղալ, բայց մենք պետք է պաշտպանենք ակումբի տարբերանշանը և պայքարենք մինչև վերջ»,- հարձակվողի խոսքերն են փոխանցում իսպանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ մադրիդյան գրանդը կամային հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ 2։1 հաշվով։ Վերջին խաղում Մբապպեն երկու գոլ խփեց։