Կիլիան Մբապպե․ «Եթե ​​ես ավելի շատ գոլ խփեմ, դա չի նշանակում, որ ավելի լավն եմ նրանից»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն Լա լիգայի «Վիլյառեալի» դեմ խաղում (2-1) հաղթելուց հետո խոսել է լրագրողների հետ։

Ֆրանսիացին դուբլի հեղինակ դարձավ և իր թիմին վերադարձրեց հաղթանակ: Հարձակվողն արդեն 31 գոլ է խփել իր դեբյուտային մրցաշրջանում՝ ընդամենը երկուսով պակաս, քան Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդ տեղափոխվելուց հետո իր առաջին մրցաշրջանում:

«Եթե ​​ես ավելի շատ գոլ խփեմ, դա չի նշանակում, որ ավելի լավն եմ նրանից: Սրանք ընդամենը թվեր են։ Կարևոր է գավաթներ նվաճելն է»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից»։ Պորտուգալացին դարձավ «արքայական» ակումբի պատմության լավագույն ռմբարկուն, իսկ 2018 թվականին նա մեկնեց Յուվենտուս։