Կիլիան Մբապպեն տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն հինգ մրցաշրջան անընդմեջ դարձել է 20 և ավելի գոլի հեղինակ։

Մադրիդցիների հարձակվողը երկու գոլի հեղինակ է դարձել Լա Լիգայի 28-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում։

Այս մրցաշրջանում Մբապպեն «Ռեալի» կազմում անցկացրած 26 խաղում խփել է 20 գոլ։

ՊՍԺ-ի կազմում անցկացրած իր նախորդ չորս մրցաշրջաններից յուրաքանչյուրում Մբապպեն Ֆրանսիայի առաջնությունում խփել է 20 գոլից ավել։