Ջուդ Բելինգհեմ. «Ես հպարտ եմ թիմի մտածելակերպով»

Մադրիդի «Ռեալը» շաբաթ օրը արտագնա հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ: Մադրիդյան թիմը շուտ բաց թողեց, բայց հաղթեց 2-1 հաշվով՝ հարձակվող Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ:

Խաղի ավարտից անմիջապես հետո «Լոս Բլանկոսի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը սոցցանցերում գրառում է կատարել.

«Երեքից երեք միավոր՝ ծանր շաբաթից հետո. Ես հպարտ եմ այս թիմի մտածելակերպով: Մենք կշարունակենք միջազգային ընդմիջումից հետո», – գրել է Բելինգհեմը: