Լոնդոնի «Չելսին» չի հրաժարվի «Մանչեսթեր Յունայթեդից» գնել Ջեյդոն Սանչոյին, չնայած խոսակցություններին։
Համաձայն վերջին տեղեկությունների, «Ազնվականները» դիտարկում են խաղացողի գնման կետից հրաժարվելու հարցը, քանի որ նա լավ հանդես չի եկել վարձակալության ժամկետի ընթացքում:
Նման սցենարի դեպքում լոնդոնյան ակումբը պետք է փոխհատուցում վճարի «Մանչեսթեր Յունայթեդին»՝ վինգերի վերադարձն ապահովելու համար: Սակայն, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, դա տեղի չի ունենա։
«Չելսին» գնելու է Սանչոյին: Գործարքը չեղարկելու բանակցություններ չեն եղել։ Ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է մնալ, նրա վերադարձով հետաքրքրված չեն նաև «կարմիր սատանաները»։
Ջեյդոն Սանչոն Էնցո Մարեսկայի թիմի կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։