«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կիսվել է Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Բրայթոնի» հետ ոչ-ոքիի (2։2) մասին իր կարծիքով։
«Այն բանից հետո, երբ երկու անգամ առաջ անցանք և իսկապես լավ խաղացինք, մի փոքր ամոթալի է երեք միավոր չվաստակել։ Երկրորդ խաղակեսում, երբ երկրորդ գոլը բաց թողեցինք, զգացինք, որ կորցրել ենք վստահությունն ու հավատը։
Իհարկե, սխալներ լինում են նույնիսկ այս մակարդակում։ Կարծում եմ՝ լավ մարզումային շաբաթ անցկացրինք։ Մենք ցանկանում ենք այս ուժն ու էներգիան փոխանցել խաղի մեջ»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝