«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կիսվել է թիմի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի մասին իր կարծիքով։
«Ֆլիկը ֆանտաստիկ մարզիչ է։ Նա շատ դրական կերպով զարմացրեց բոլորին հանդերձարանում։ Մենք շատ գոհ ենք նրանից և հույս ունենք, որ նա դեռ երկար կմնա «Բարսելոնայում», – Գավիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորեց անցած ամառ՝ փոխարինելով Չավի Էրնանդեսին։ Անցկացրած 26 հանդիպումներից հետո կատալոնացիները զբաղեցնում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ առաջատար Մադրիդի «Ռեալին» զիջելով երեք միավորով։
Հարկ է նշել, որ «Կապտանռնագույնները» երկու խաղ պակաս ունեն «սերուցքայինների» համեմատ։